Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2022

USD395.50

EUR409.81

RUB5.99

Երևան 2 ℃

Рус Eng

Ոստիկանները բացահայտել են հանցագործության 50 դեպք

Հասարակություն

22 Նոյեմբերի, 10:43

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 50 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 13, անձնական ունեցվածքի գողության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, խարդախության՝ 5, անձի առևանգման, կողոպուտի, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ընտանեկան բռնության, պաշտոնատար անձի ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ընտրությունների, հավաքների համար նյութապես շահագրգռելու և պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելու կամ վնասելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, մարմնական վնասվածք պատճառելու և համակարգչային հանցագործության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Արման Գալոյան

Հարսները պատրաստ են նստել, իսկ Սաղաթելյանը՝ վազել

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան