Հասարակություն

Սևանա լճի մակարդակն իջել է 2 սանտիմետրով

Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել 1900.34 մ (20.11.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 14 սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 9 սմ-ով։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ 

Նշվում է, որ 2022 թվականի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառ իրականացվել է հունիսի 3-ից սեպտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում և ընդհանուր ջրառի չափաքանակը կազմել է 165․063մլն. մ³
 
Արփա-Սևան ջրատարով նոյեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 20-ը ներառյալ՝ 159.308մլն. մ³: