Հասարակություն

ԲԴԽ նախկին նախագահի գործը կքննի հակակոռուպցիոն դատարանը

Նոյեմբերի 23-ին Հակակոռուպցիոն դատարանում կմեկնարկի ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը։

Ըստ մեղադրանքի՝ նա, 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը, պաշտոնեական դիրքը օգտագործելով միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Արամի Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը:

Գործը սկզբում գտնվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մ. Շահվերդյանի վարույթում, սակայն դատավորն օգոստոսին այն, ըստ ընդդատության, ուղարկել է նորաստեղծ Հակակոռուպցիոն դատարան։