Ալեն Սիմոնյանը կմեկնի Կատար
Հասարակություն
21 Նոյեմբերի 2022, 16:48ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին ներկա գտնվելու հրավեր է ստացել Կատարի խորհրդարանի (Մաջլիս ալ-Շուրա) նախագահ Հասսան բին Աբդուլլա ալ-Ղանիմից. այս մասին այսօր Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ հավելելով, որ ԱԺ նախագահը ընդունել է հրավերը։
Հարցին՝ երբ է պատրաստվում Սիմոնյանը մեկնել Կատար, խոսնակն ասաց՝ հստակ օր նշել չի կարող. «ԱԺ նախագահն, ամենայն հավանականությամբ, մինչև ամսվա վերջ կմեկնի՝ մասնակցելու ֆուտբոլի աշխարհի առաջնությանը»,- ասաց Ծովինար Խաչատրյանը։
Հայկ Մագոյան
Հետևեք մեզ Telegram-ում
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն