Հասարակություն

Լինգով խփել էր համագյուղացուն

Նոյեմբերի 20-ին, ժամը 23.10-ին, «Բերդ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 50-ամյա տղամարդ: Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով:

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 20.00-ի սահմաններում Տավուշ բնակավայրի 21-րդ փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 50-ամյա տղամարդուն լինգով խփել և մարմնական վնասվածք էր պատճառել 36-ամյա համագյուղացին: Նա հայտնաբերվել, ձերբալալվել և ներկայացվել է Բերդի քննչական բաժին:

Տավուշի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ նույն վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված 50-ամյա տղամարդը դանակով խփել և մարմնական վնասվածք էր պատճառել միջադեպի մասնակից 24-ամյա երիտասարդին:

Կազմված փաստաթղթղերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: