Հասարակություն

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է

Նոյեմբերի 20-ին, ժամը 09։59-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փամբակ-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ բեռնատար ավտոմեքենան (բեռնված մոտ 20 տոննա հեղուկ գազով) կողաշրջվել է։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 5-րդ կմ-ին «DAF» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ Վ․ Զ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են բեռնատարը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։