Հասարակություն

Փորձել են հրկիզել Պեմզաշենի սպանության համար մեղադրվողի տունը

Շիրակի մազրի Պեմզաշեն գյուղի 5 բնակիչ փորձել է հրկիզել 31-ամյա կնոջ ու նրա երեխաների սպանության մեջ մեղադրվողներից մեկի տունը։

ՀՀ ոստիկանությունից Radar Armenia-ն տեղեկացավ, որ նոյեմբերի 20-ին ժամը 19.30-ի սահմաններում, Պեմզաշեն գյուղում ծառայություն կատարելու ընթացքում, ոստիկանության ծառայողները նկատել են 5 անձի, որոնցից մեկը մետաղյա ձողով կոտրել է տներից մեկի պատուհանի ապակին, որից հետո ծառայություն կատարող ոստիկանների կողմից կանխվել է հետագա գործողությունները և նշված անձինք հրավիրվել են բաժին:

Բաժին հրավիրվածներից մեկը ներկայացրել է 1 լիտր տարողությամբ շիշ և հայտնել, որ տարայում լցված հեղուկը բենզին է, պատուհանը կոտրելուց հետո ցանկացել են հրկիզել նշված տունը:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին: