Հասարակություն

Ոստիկանները հայտնաբերել են մի տղամարդու, որն Իսլանդիայում հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով

Նոյեմբերի 18-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 49-ամյա Իոսեբ Գ.-ն, որը մայիսի 31-ից Իսլանդիայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: