Հասարակություն

Մահացել է պրոֆեսոր Արտաշես Ազնաուրյանը

84 տարեկանում կյանքից հեռացել է բ.գ.դ., պրոֆեսոր, ակադեմիկոս Արտաշես Վարդանի Ազնաուրյանը։

1989-90թթ. եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարը: ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի հիմնադիրներից է:

Շուրջ 30 տարի ղեկավարել է հյուսվածաբանության ամբիոնը: 1975-77թթ. եղել է բժշկական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր:

ԱԱԻ թիմը ցավակցություն է հայտնում պրոֆեսորի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին։

Հարգելի համալսարանականներ, տեղեկացնում ենք, որ անվանի բժիշկ-գիտնական Արտաշես Վարդանի Ազնաուրյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա երկուշաբթի` նոյեմբերի 21-ին, ժամը 17.30- ից 20։00-ն Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։