Հայաստանը ներդրումային ոլորտում առաջնորդվում է «բաց դռների» քաղաքականությամբ։ Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը՝ «Տնտեսական անվտանգությունն ու կայունությունը ԵԱՏՄ երկրներում» խորագրով միջազգային համաժողովի շրջանակներում տեղի ունեցած պանելինային քննարկաման ժամանակ, որը նվիրված էր ԵԱՏՄ երկրներում նեդրումային միջավայրին, ֆինանասական ռիսկերին և կայուն զարգացման ապահովմանը, հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը։
Անի Իսպիրյանն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի գրավչությունը, իրավական դաշտում առկա բարեփոխումները, Կառավարության կողմից ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քաղաքականությունը և Հայաստանում գործող ազատ տնտեսական գոտիները։
«Հայաստանի Հանրապետության կառավարությունն անում է հնարավորը՝ ոլորտում օրենսդրական դաշտի կատարելագործման և երկրի մրցակցային առավելությունների բացահայտման ուղղությամբ»,- նշել է նախարարի տեղակալը։