Հասարակություն

Հայաստանը Ֆրանկոֆոնիայի նախագահությունը հանձնեց Թունիսին

Հայաստանը Ֆրանկոֆոնիայի նախագահությունը հանձնեց Թունիսին։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նախագահող երկրին հաջողություն եմ մաղթում Ֆրանկոֆոնիայի առաջնահերթությունների իրականացման գործում»,- գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանը վերջին չորս տարիներին նախագահում էր կազմակերպությունում: