Քննարկվել են արտահանման խնդիրների լուծման հնարավորությունները
Հասարակություն
19 Նոյեմբերի 2022, 23:10
Նոյեմբերի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է «Արտահանման խնդիրներն ու առաջացած մարտահրավերները» թեմայով հանդիպում քննարկմանը: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Արմեն Արզումանյանը և Արման Խոջոյանը:
Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ Ոսկեվազի Գինու Գործարանում կազմակերպված քննարկմանը մասնակցել են տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող արտահանմամբ զբաղվող ընկերությունների, ասոցիացիաների, միությունների 100-ից ավելի ներկայացուցիչներ:
Քննարկվել են արտահանման հետ կապված առկա խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները: Նախարարը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը և պատասխանել գործարարների հարցերին:
Հետևեք մեզ Telegram-ում