Հասարակություն

Գերասիմ Վարդանյանն ազատ է արձակվել

Դատարանը փոխել է  ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի խափանման միջոցն ու կալանքից ազատ արձակել։ Վարդանյանն ասել է, որ շարունակում է չընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։ 

Նշենք, որ ՀՅԴ անդամներ Բագրատ Եսայանի, Գերասիմ Վարդանյանի և Գառնիկ Մելքումյանի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է 2020 թ. նոյեմբերի 9-ին հայտարարության ստորագրմանը հաջորդած ակցիաներին, որտեղ բռնության էին ենթարկվել մի քանի հոգի։ Գերասիմ Վարդանյանը կալանավորվել էր մայիսի 12-ին: