Հասարակություն

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կմնա կալանավորված

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Արուսյակ Ալեքսանյանին ազատ արձակելու մասին փաստաբանների բողոքը։

Հիշեցնենք, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանավորվել էր հոկտեմբեր 19–ին՝ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Այս գործով կալանավորվել է նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ դատավոր Ալեքսանյանին աջակցելու համար: