Հինգշաբթի, 8 Դեկտեմբերի 2022

USD395.39

EUR407.39

RUB5.97

Рус Eng

Քրեական հետապնդումը դադարեցնելու անհիմն որոշման համար մարզային դատախազին նկատողություն է հայտարարվել

Հասարակություն

18 Նոյեմբերի, 14:27

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ Արարատի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:

Մասնավորապես, դատախազը, N քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս, ճիշտ չի գնահատել առերևույթ հանցանք կատարած անձի արարքի քրեաիրավական որակման համար նշանակություն ունեցող փաստերը:

Պարզվել է նաև, որ արարքի հանցավորությունը բացառող հանգամանքների վերաբերյալ դատողություններ կատարելիս՝ դատախազը հանգել է սխալ հետևության, որի արդյունքում, հանցանքի կատարումը վկայող փաստերի անտեսմամբ, կայացրել է քրեական հետապնդումը դադարեցնելու մասին անհիմն որոշում:

Նշված որոշումը հետագայում վերացվել է վերադաս դատախազի կողմից:

Արման Գալոյան

Հարսները պատրաստ են նստել, իսկ Սաղաթելյանը՝ վազել

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան