Շաբաթ, 3 Դեկտեմբերի 2022

USD394.53

EUR406.39

RUB6.03

Երևան 5 ℃

Рус Eng

Հակառակորդի կողմից զինծառայողին հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հասարակություն

18 Նոյեմբերի, 21:24

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով նախաձեռնվել է քրեաական վարույթ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ժամկետային զինծառայողին հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ:

Նախնական տեղեկություններով՝ 2022թ. նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով, կրոնով, ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոց է արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով նույն զորամասի հրաձգային գումարտակի ջոկի հրաձիգ-սանիտար, ժամկետային զինծառայող, շարքային Հ. Ա.-ն աջ ազդրի միջին երրորդի և ձախ ազդրի ստորին երրորդի շրջաններում ստացել  է հրազենային վիրավորում: Կատարվում է նախաքննություն:

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան

Գոռ Մադոյան

Պայթյունավտանգ տարածաշրջան. Ալիևը նոր հոխորտանքներ է տեղում և փախչում պայմանավորվածություններից