Հասարակություն

ԿԸՀ նախագահը կգործուղվի Աստանա

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ անդամ Ժիրայր Կարապետյանը նոյեմբերի 18-20-ը լինելու են Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում․ տեղեկացնում են ԿԸՀ-ից։

Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով ՀՀ ԿԸՀ անդամները միջազգային դիտորդական առաքելություն կիրականացնեն նոյեմբերի 20-ին Ղազախստանում սպասվող նախագահական ընտրություններում։