Երկուշաբթի, 5 Դեկտեմբերի 2022

USD394.81

EUR410.36

RUB6.04

Երևան 4 ℃

Рус Eng

«STARMUS» փառատոնի անցկացմամբ կարևոր արդյունքներ են ձեռք բերվել

Հասարակություն

18 Նոյեմբերի, 17:01

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է ս.թ. սեպտեմբերի 5-10 Երևանում անցկացված «STARMUS» գիտության և արվեստի միջազգային 6-րդ փառատոնի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսին:

Ասուլիսին մասնակցել է նաև աստղաֆիզիկոս, «STARMUS» փառատոնի հեղինակ և կազմակերպիչ Գարիկ Իսրայելյանը:

Ամփոփելով գիտական փառատոնի արդյունքները, ասուլիսի բանախոսներն արձանագրել են, որ Երևանում և այլ քաղաքներում ու համայնքներում 200-ից ավելի մասշտաբային միջոցառումների անցկացումը՝ համերգներ, դասախոսություններ, պրեզենտացիաներ, վարպետության դասեր, էքսպոներ, մշակութային այցեր, ինչպես նաև դրանց արդյունքում ձեռք բերված գիտելիքներն ու փորձառությունը բարձրակարգ գիտական բովանդակության ամբողջ պահանջարկի բացահայտման և երիտասարդությանը գիտությանը մոտեցնելու հիմք են հանդիսանալու:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ այն նպատակները, որոնք դրվել են միջոցառման նախապատրաստական աշխատանքների ընթացքում, իրականացվել են և կրթական, գիտական, մշակութային առումով չափազանց կարևոր արդյունքներ են ձեռք բերվել: «Հերթական անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել «STARMUS» փառատոնի մեր գործընկերներին, անձամբ՝ Գարիկ Իսրայելյանին այս փառատոնը Հայաստան բերելու և Հայաստանի տեսանելիությունն այս ուղղություններով մեծացնելու համար: Չեմ հոգնի կրկնել, որ «STARMUS»-ն ավելի երկարատև և որակյալ ազդեցություն է ունենալու գիտության, մշակույթի, կրթության ոլորտների վրա, քանի որ մենք այստեղ հյուրընկալեցինք տասնյակ անվանի գիտնականների, յոթ նոբելյան մրցանակակիրների, որոնք օրեր շարունակ այցելեցին բուհեր, դասախոսություններով և շքեղ միջոցառումներով հանդես եկան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ինչպես ասացի, մեր առջև դրված խնդիրներն այսպիսով լուծվել են»,- ասել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Ասուլիսի ընթացքում Արայիկ Հարությունյանը և Գարիկ Իսրայելյանը պատասխանել են նաև լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են փառատոնի շրջանակում անցկացված միջոցառումներին, Հայաստանում նմանատիպ այլ միջոցառումների անցկացման հնարավորությանը և գիտության ոլորտում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող այլ ծրագրերին:

Արման Գալոյան

Հարսները պատրաստ են նստել, իսկ Սաղաթելյանը՝ վազել

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան