Երկուշաբթի, 5 Դեկտեմբերի 2022

USD394.81

EUR410.36

RUB6.04

Երևան 3 ℃

Рус Eng

Հայաստանը մոտ 200 մլն դոլար կստանա. ստորագրվել են նոր վարկային համաձայնագրեր

Հասարակություն

18 Նոյեմբերի, 13:02

ՀՀ ֆինանսների նախարարությունում երեկ «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» քաղաքականության վրա հիմնված բյուջետային աջակցության համատեղ ծրագրի շրջանակներում ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև վարկային համաձայնագիրը»՝ 100 մլն եվրո արժողությամբ (տրամադրվելու է երկու մասնաբաժիններով) և «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև վարկային համաձայնագիրը՝ 100 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ:

Փաստաթղթերը ստորագրել են Հայաստանի Հանրապետության անունից ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Զարգացման Ֆրանսիական գործակալության Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի բաժնի տնօրեն Սիրիլ Բելիեն և Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լուոն: Ասիական զարգացման բանկի անունից համաձայնագիրը ստորագրել է ԱԶԲ Հայաստանյան գրասենյակի տնօրենի տեղակալ Հուիպինգ Հուանգը:

Բյուջետային ֆինանսավորման հիմնական նպատակներն են՝

ամրապնդել հանրային ֆինանսների կառավարման արդյունավետությունը և փողի ու կապիտալի շուկաների զարգացումը.
մշակել կանաչ տնտեսության անցման ռազմավարական շրջանակ և ներդնել հանրային ու մասնավոր ֆինանսավորման խթանմանն ուղղված գործիքներ՝ կլիմայական փոփոխությունների մեղմացման և հարմարեցման նպատակներն իրագործելու համար։

Արման Գալոյան

Հարսները պատրաստ են նստել, իսկ Սաղաթելյանը՝ վազել

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան