Հասարակություն

Շիրակի ու Գեղարքունիքի դատախազներն ազատվել են աշխատանքից

Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանն ու Գեղարքունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։

ՀՀ գլխավոր դատախազի հրամաններում նշված է, որ նրանք աշխատանքից ազատվել են սեփական դիմումների համաձայն։