Շաբաթ, 26 Նոյեմբերի 2022

USD394.38

EUR403.03

RUB6.14

Երևան 10 ℃

Рус Eng

Ավտովթարին հաջորդած վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով

Հասարակություն

18 Նոյեմբերի, 21:50

Նոյեմբերի 13-ին, կեսգիշերին մոտ, ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Էջմիածին քաղաքի Սոս Մանուկյան փողոցում ծեծկռտուք է։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ հիշյալ փողոցում իրար էին բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո վարորդները և ուղևորները վիճել էին։ Վեճին միջամտել էին նաև այլ անձինք։

Միջադեպի մասնակիցներից մեկը ինքնաձիգով կրակել էր։ Նա հենց Սոս Մանուկյան փողոցում ձերբակալվեց ու տեղափոխվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Վաղարշապատի բաժին են ներկայացվել նաև միջադեպի այլ մասնակիցներ։ Բացատրական աշխատանքի արդյունքում կրակոցներ արձակած տղամարդը ինքնաձիգը ներկայացրել է։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան

Գոռ Մադոյան

Պայթյունավտանգ տարածաշրջան. Ալիևը նոր հոխորտանքներ է տեղում և փախչում պայմանավորվածություններից