Հասարակություն

Կյանքից հեռացել է նախկին գլխավոր շտուրման Հայկ Գևորգյանը

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկանում ենք՝ կյանքից հեռացել է նախկին գլխավոր շտուրման Հայկ Գևորգյանը, որի ավանդն անգնահատելի է հայկական ավիացիայի ոլորտում՝ մասնավորապես ավիացիոն մասնագետների մի քանի սերունդների պատրաստման հարցում:
 
Գևորգյանը ծնվել էր 1947 թվականի օգոստոսի 6-ին: 1964-1968 թթ. սովորել էր Կիրովագրադի ավիացիոն ուսումնարանում:
 
Հայաստանի քաղաքացիական ավիացիայում աշխատել է մինչև 2011 թվականը՝ որպես շտուրման, այնուհետև՝ գլխավոր շտուրման:
 
Կատարել է թռիչքներ Ան-24, Իլ-18, Տու-134, Տու-154, Իլ-86 և Իլ-76 ինքնաթիռներով: