Երկուշաբթի, 5 Դեկտեմբերի 2022

USD394.69

EUR409.81

RUB6.02

Երևան 1 ℃

Рус Eng

Կայացել է հետազոտությունների և նորարարության հարցերով ԵՄ-Հայաստան կոմիտեի անդրանիկ նիստը

Հասարակություն

19 Նոյեմբերի, 8:01

Բրյուսելում կայացել է հետազոտությունների և նորարարության հարցերով ԵՄ - Հայաստան համատեղ կոմիտեի անդրանիկ նիստը: Կոմիտեն գործում է 2021 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրված «Հետազոտությունների և նորարարության «Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրի շրջանակում:

Համատեղ կոմիտեն համանախագահում են հայաստանյան կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, իսկ Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ ԵՀ հետազոտությունների և նորարարության հարցերով գլխավոր տնօրենության «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ասոցացման հարցերով ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Աննա Հագլունդ-Մորիսիին: ՀՀ կողմից, որպես համատեղ կոմիտեի անդամներ, ներգրավված են ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և կոմիտեի միջազգային համագործակցության բաժնի պետ Մարիաննա Սարգսյանը:

Նիստի մեկնարկին ընդառաջ՝ Արթուր Մարտիրոսյանը և Աննա Հագլունդ-Մորիսիին ստորագրել են համատեղ կոմիտեի գործունեության կարգն ու ընթացակարգերը:

Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ այժմ իրականացվում են ՀՀ գիտության ոլորտի լայնամասշտաբ բարեփոխումների ծրագրեր, և ՀՀ Կառավարությունը մեծապես նպաստում է դրանց իրականացմանը: Սարգիս Հայոցյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության 2021-26 թթ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված գիտության ոլորտի միջոցառումները, դրանց ընթացքն ու հետագա քայլերը:

Ըստ վիճակագրական տվյալների՝ նոյեմբեր ամսվա դրությամբ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ՀՀ կողմից ներկայացվել է 41 հայտ, որոնցից 5-ն արդեն իսկ երաշխավորվել էն ֆինանսավորման «Հորիզոն Եվրոպա» տարբեր մրցույթների շրջանակում, իսկ 3 ծրագիր հաստատման վերջնական փուլում է: Կողմերն արձանագրել են, որ 2021-2022 թթ. մասնակցության ցուցանիշները (ՀՀ հաջողության գործակից` 15,56 %) գերազանցում են ԵՄ «Հորիզոն 2020» շրջանակային ծրագրին մասնակցության երկամյա արդյունքները:

Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է նաև «Հորիզոն Եվրոպա» ծրագրին մասնակցության ակտիվացման և ՀՀ գիտական համայնքի՝ եվրոպական հետազոտական տարածքին ինտեգրման ուղղությամբ Եվրոպական հանձնաժողովի կողմից տրամադրվող տեխնիկական աջակցության ու համատեղ տարվող աշխատանքների շարունակականության կարևորությունը: Մասնավորապես՝ ընդգծվել է Եվրոպական միության կողմից ՀՀ-ին տրամադրվող ֆինանսական աջակցության շրջանակում «Հորիզոն Եվրոպա» ծրագրին մասնակցության վճարի 50 տոկոս փոխհատուցման հարցը, ինչը հնարավորություն կստեղծի ՀՀ գիտական համայնքի «Հորիզոն Եվրոպա» տարբեր ենթածրագրերում առավել լայն ընդգրկման համար:

Հետազոտությունների և նորարարության հարցերով ԵՄ-Հայաստան համատեղ կոմիտեի 2-րդ նիստը կանցկացվի 2023 թվականին Երևանում:

Արման Գալոյան

Հարսները պատրաստ են նստել, իսկ Սաղաթելյանը՝ վազել

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան