Հասարակություն

Ե՞րբ շահագործման կհանձնվի Վեդիի ջրամբարը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացրել են, որ Վեդիի ջրամբարի կառուցման աշխատանքները ավարտական փուլում են։

Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան նախարարությունից փոխանցել են, որ իրականացվել է կառուցման աշխատանքների շուրջ 90%-ը։

«Հաշվի առնելով շինարարության ընթացքում առաջացած խնդիրները (Covid19 համավարակ, ռազմական դրություն, տեխնիկական դադարներ, լրացուցիչ աշխատանքների անհրաժեշտություն, շինարարական նյութերի թանկացում, եվրոյի արժեզրկում և այլն)՝ աշխատանքների իրականացման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2023 թվականի հուլիսը»,- նշված է ՏԿԵՆ-ի գրավոր պատասխանում։

Հայկ Մագոյան