Հասարակություն

«Արթիկ» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են արգելված իրեր

«Արթիկ» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են արգելված իրեր

ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել դատապարտյալ Կ․ Մ․-ի անվամբ քաղաքացի Հ․ Շ․-ի կողմից բերված սառնարանը։

Զննությամբ պարզվել է, որ սառնարանի շարժիչի վրա զոդման եղանակով  ամրացված է լրացուցիչ մետաղյա կափարիչ։ Շարժիչն ամբողջությամբ առանձնացրել են և ստուգել անվտանգության ռենտգեն սարքի միջոցով։

Արդյունքում՝ սառնարանի շարժիչի լրացուցիչ հատվածում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 9 բջջային հեռախոս, 4 բաժանորդային քարտ, 1 լիցքավորիչ, USB 8 լար, 3 ականջակալ և բջջային հեռախոսի 2 մարտկոց։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական