Շաբաթ, 3 Դեկտեմբերի 2022

USD394.53

EUR406.39

RUB6.03

Երևան 5 ℃

Рус Eng

Արմավիրում սպանության փորձի համար 41-ամյա տղամարդ է ձերբակալվել

Հասարակություն

17 Նոյեմբերի, 11:00

Նոյեմբերի 14-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները տեղեկություն էին ստացել, որ Արմավիրի մարզի Պտղունք գյուղի ռեստորաններից մեկի տարածքում 41-ամյա մի տղամարդ որսորդական հրացանից կրակոցներ է արձակել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Տեղեկությունն իրացվեց ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների հետ։

Համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց հետևյալը։ Ռեստորանի տարածքում վեճ էր տեղի ունեցել, ինչից հետո Էջմիածնում բնակվող 41-ամյա տղամարդը որսորդական հրացանից կրակոցներ էր արձակել «Օպելի» ուղղությամբ, որի սրահում 37-ամյա վարորդից բացի եղել էր նաև 35-ամյա մի տղամարդ։ Երկուսն էլ Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչներ են։

Դեպքի հանգամանքները պարզելուց հետո ոստիկանության ծառայողները սկսեցին կասկածվողին հայտնաբերելու միջոցառումները՝ զուգահեռ իրականացնելով բացատրական աշխատանք, որի արդյունքում Էջմիածնի 41-ամյա բնակիչը ներկայացավ ոստիկանության Վաղարշապատի բաժին՝ հետը բերելով «Բայկալ» որսորդական հրացանը, որից, ըստ նրա՝ կրակել էր «Օպելի» ուղղությամբ:

41-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է տարածքային քննչական մարմին, որտեղ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան

Գոռ Մադոյան

Պայթյունավտանգ տարածաշրջան. Ալիևը նոր հոխորտանքներ է տեղում և փախչում պայմանավորվածություններից