Հասարակություն

Ժամանակավորապես կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը

Ժամանակավորապես կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը։

ՀՀ կառավարության այսօրվա որոշման համաձայն, կենսաչափական անձնագրերի տրամադրումը դադարեցվել է մինչև 2024թ. հունվարի 1-ը։ Հիմնավորումների մեջ նշված է, որ կենսաչափական անձնագրեր չեն տրամադրի մինչև ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծումն ու աստիճանաբար հին անձնագրերի նորերով փոխարինումը:

Միաժամանակ, ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան ստանալ ՀՀ կառավարության 1998 թվականի որոշմամբ նախատեսված անձնագիրը՝ մինչև նոր կենսաչափական համակարգի ամբողջական ներդրումը։

Իշխանությունները ցանկանում են ավելացնել էլեկտրոնային ծառայությունների մատուցման ծավալները՝ ընդլայնելով էլեկտրոնային ստորագրության օգտագործման հնարավորությունները։