Հասարակություն

Հայկական կիբերսպորտային ակումբը դարձել է աշխարհի չեմպիոն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ Virtus.pro կիբերսպորտային ակումբը տարվա գլխավոր մրցաշարում՝ Counter-Strike: Global Offensive-IEM Rio Major 2022-ում, շահել է $500,000 դրամ մրցանակ և աշխարհի չեմպիոնի տիտղոս:

«Կիբերսպորտի ոլորտն արագորեն զարգանում է՝ մրցակից դառնալով մեդիա և զվարճանքի ոլորտներին։ Էլեկտրոնային սպորտի համաշխարհային շուկան կազմում է 1,384 միլիարդ դոլար, իսկ միջազգային լսարանն ունի 549,1 միլիոն վճարունակ երկրպագու: Հայ ներդրողների կողմից այս տարի Virtus.pro կիբերսպորտային ակումբի ձեռքբերումը, որը հենց նոր հաստատել է աշխարհի ուժեղագույնի կոչումը, նշանակում է Հայաստանի դիրքերի, ամրապնդում դինամիկ զարգացող այս ոլորտում։

Նոր տեսակի ընկերությունների, կրթական ծրագրերի, մասնագիտությունների և աշխատատեղերի ի հայտ գալը, հարակից ՏՏ ենթակառուցվածքի զարգացումն այն առավելություններն են, որոնք Հայաստանը տեսնում է ազգային կիբերսպորտային կլաստերի աճի համար»,- ասված է հայտարարությունում։