Հասարակություն

Տեսչական մարմինները համակարգող գրասենյակի ղեկավարի և Տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնանկությունը կապված է եղել Սուրմալուի դեպքի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարել է, թե Տեսչական մարմինները համակարգող գրասենյակի ղեկավարի և Տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնանկությունը կապված է եղել Սուրմալուի դեպքի հետ։

«Այդ պաշտոնանկությունը կապված է եղել Սուրմալուի դեպքի հետ, երբ իմ տված կոնկրետ հանձնարարականը չի կատարվել։ Երբ Բեյրութի պայթյունից հետո ասել եմ` գնացեք ու կանխեք։ Ասել եմ՝ գույքագրեք ու բացառեք որևէ հնարավորություն, որ Հայաստանում նման բան կկրկնվի»,- ընդգծել է նա։

Նրա խոսքով` կան հարցեր, որոնց դեպքում կոմպրոմիսների չպետք է գնան։