Հասարակություն

Եկամուտները ՊԵԿ-ի կողմից կգեներացվեն ինքնաշխատ կերպով

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ քաղաքացիների եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման վերաբերյալ։

Ըստ Բադասյանի. «Ինքնաշխատ կերպով գեներացվելու են եկամուտները ՊԵԿ-ի կողմից, առաջին փուլի սուբյեկտները մարդիկ են, որոնք հեշտությամբ կարող են հեշտությամբ իրենք էլեկտրոնային ներկայացնել հայտարարագրերը, հետագա փուլերում, եթե մարդիկ կդժվարանան, մեր սպասարկման սրահներում օգնություն կցուցաբերեն: Իրենց շատ բան չի մնում անելու, ընդամենը վերիֆիկացնել այն, ինչն ինքնաշխատ համակարգով գեներացվել է»։

ՊԵԿ նախագահը վստահեցրել է, որ քաղաքացիներին սոցիալական կրեդիտներ են տրամադրելու։