Հասարակություն

4-րդ կարգի վթարային շենքերում մարդիկ են ապրում, և սա մեծ սպառնալիք է բոլորիս համար. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մայրաքաղաքի վթարային շենքերի խնդրին։ Նրա խոսքով, 4-րդ կարգի վթարային շենքերում մարդիկ են ապրում, և սա մեծ սպառնալիք է բոլորիս համար. «Աստված չանի, մի դեպք լինի, բոլորը կասեն` ո՞ւր էր կառավարությունը։ Այս հարցերը պիտի արագ լուծվեն»,- կառավարության նիստում ասել է նա։

Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը շեշտել է. «Պետք է ամեն ինչ արվի, որ քաղաքացիների իրավունքները լիարժեք պահպանվեն, նրանք ստանան նորակառույց շենքում բնակարան, համարժեք բնակմակերեսով։ Դրական մթնոլորտ է պետք ստեղծել այս ծրագրի շուրջ»։