Հասարակություն

Վարչապետը հույս է հայտնել, որ իրավապահները ջանքեր կգործադրեն Երևանում սեփականաշնորհված մանկապարտեզները երեխաներին վերադարձնելու հարցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է Երևանում մանկապարտեզների շենքերի սեփականաշնորհման խնդրին, նշելով, որ դրանք պետք է վերադարձվեն երեխաներին։

Փաշինյանը հույս է հայտնել, որ իրավապահները բոլոր ջանքերը կգործադրեն Երևանում սեփականաշնորհված մանկապարտեզները երեխաներին վերադարձնելու հարցում. «Կառավարությունն էլ կաջակցի Երևանի քաղաքապետարանին, որպեսզի մանկապարտեզները կամ նույն տեղում կամ կառուցված ինչ-որ մի վայրում վերադարձվեն երեխաներին ու այդ ենթակառուցվածքը զարգանա։ Մենք տեսնում ենք, ցավոք սրտի, լուրերը, որ մանկապարտեզներ են սեփականաշնորհվել, իրականություն են։ Հիմա պետք է աշխատել, այդ անիվը ետ պտտել, Երևանի հարցերը լուծել, որովհետև այդ մանկապարտեզները Կենտրոնում են գրավիչ եղել»։