Հասարակություն

Հայաստանը պատրաստ է աջակցել «Shell» ընկերության մուտքը հայաստանյան շուկա

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է «Shell» ընկերության ղեկավար կազմին։

Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ։ Նախարարը ողջունել է հյուրերին և վերահաստատել Կառավարության պատրաստակամությունը աջակցելու «Shell» ընկերության մուտքին հայաստանյան շուկա՝ ընդգծելով, որ այս քայլը կարևոր ազդակ կլինի համաշխարհային այլ ընկերությունների համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերության կողմից Հայաստանում գործունեությանն առնչվող հարցերը, դրանց լուծման հնարավորությունները։ 

«Shell» ընկերությունը բրիտանա-հոլանդական նավթագազային ընկերություն է, որը ներկայացված է աշխարհի 70-ից ավելի երկրներում և հանդիսանում է ամենաճանաչված բրենդը վառելիքի շուկայում։