Հասարակություն

2023թ. բյուջեն հիմնված է չորս առաջնահերթությունների վրա. Մհեր Գրիգորյան

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱԺ-ում 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է, թե երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը հիմնված է չորս առաջնահերթությունների վրա։

Մհեր Գրիգորյանի խոսքով. «2023 թվականի պետական բյուջեն հիմնված է հետևյալ 4 առաջնահերթությունների վրա՝ անվտանգային համակարգ, ենթակառուցվածքներ, սոցիալական աջակցության համակարգ, կրթության և գիտության արդիականացում»։

Ըստ նրա, միջազգային զարգացման գործընկերների հետ տարվող աշխատանքները՝ կնքված կամ կնքման փուլում գտնվող համակարգային ծրագրերը, առանցքային բարեփոխումներն ուղղակի ազդեցություն կունենան բյուջետային գործընթացների, 2023 թվականի պետբյուջեի կատարման վրա։

Գրիգորյանը նաև նշել է, որ Ասիական զարգացման բանկը Հայաստանին 100 մլն ԱՄՆ դոլար գումար կհատկացնի, իսկ Ֆրանսիական զարգացման գործակալությունը` 100 մլն եվրո։