Հասարակություն

Սևանա լճից դուրս է բերվել 75 ապօրինի խեցգետնաորսիչ

Այսօր «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում լճից դուրս է բերվել և առգրավվել 75 ապօրինի խեցգետնաորսիչ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ 

Կառավարության որոշմամբ՝ Սևանա լճում թույլատրվում է միայն սիգի արդյունագործական որս և խեցգետնի որսի թույլատրելի չափաքանակները սահմանված չեն։ Լճից դուրս բերված որսագործիքները արգելված որսագործիքների ցանկում են։