Հասարակություն

Սյունիքում իրականացվող աշխատանքն անհամեմատելի է մյուսների հետ. Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարել է, թե այս տարի ընդհանուր առմամբ 520 կիլոմետր ճանապարհ է նորոգվել, որից 250 կիլոմետրը միջպետական են, 160-ը` հանրապետական, իսկ 100-ը` տեղական նշանակության։ 

Սանոսյանի խոսքով. «40 կիլոմետրից ավել խճապատված ճանապարհներ ունենք, որոնք նույնպես կառուցվել են, սակայն դեռ չենք պլանավորել ասֆալտապատել։ Այդ ճանապարհները, սակայն, շահագործման ենթակա են։ Այս տարի 50 կիլոմետր «Հյուսիս-հարավում» ենք եռաշերտ ասֆալտապատում արել»։

Նախարարը նաև փաստել է, որ նորոգել են «սև կետեր» համարվող ճանապարհները, որտեղ շատ են վթարներ տեղի ունենում։

ՏԿԵ նախարարի խոսքով, Սյունիքում 230 կմ ճանապարհ է կառուցվել ու կառուցվում, ինչն աննախադեպ է. այս մարզում իրականացվող աշխատանքն անհամեմատելի է մյուսների հետ. «Սյունիքում նոր կառուցվող ճանապարհների դեպքում ավելի շատ ենք խնդիրների բախվում, քան միջին նորոգման ճանապարհների դեպքում»։