Հասարակություն

Հաջորդ տարի մոտ 25 տոկոսով ավելանալու է բուժաշխատողների աշխատավարձը. Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ներկայացրել է առողջապահական ոլորտի ծախսերը։

Նրա խոսքով. «2023թ. շարունակելու ենք կառավարության ծրագրով նախանշված առողջապահության ոլորտի բարեփոխմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերը՝ ուշադրությունը սևեռելով երեք կարևոր առաջներթությունների վրա, դրանք են՝ առողջության առաջնային օղակի վերափոխումը, բժշկական օգնության որակի բարելավումը, ծառայությունների հասանելիության բարձրացումը»։

Ըստ Ավանեսյանի, հաջորդ տարի մեկնարկելու է 3 բուժհաստատությունների շինարարական աշխատանքներ, 20 ամբուլատորիաների և 12 բուժկենտրոնների նախագծանախահաշվարկային աշխատանքներ։ Նա շեշտել է, որ հաջորդ տարի մեկնարկող կապիտալ շինարարությունները մարզային բուժհիմնարկներին են վերաբերում։

Նախարարը նաև տեղեկացրել է, որ հաջորդ տարի մոտ 25 տոկոսով ավելանալու է բուժաշխատողների աշխատավարձը. «Մենք վերանայելու ենք մեր բժիշկների ու բուժքույրերի աշխատանքային արդյունքները, և ըստ այդմ, բոնուսային համակարգի վերանայմամբ ավելացնելու ենք նրանց աշխատանքը։ Սա շատ կարևոր է, որ աշխատավարձի բարձրացումն ուղիղ կապված լինի արդյունքների ցուցադրման հետ»։