Հասարակություն

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 58 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 58 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու` 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, խարդախության և ապօրինի ծառահատման՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության ու ընտանեկան բռնության՝ 2-ական, ավազակային հարձակման փորձի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքը դիտավորությամբ վնասելու փորձի, համակարգչային հանցագործության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, ֆիզիկական ներգործության և ինքնիրավչության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար. 30 մարդ ստացել Է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: