Հասարակություն

Վթար Երևանում. բախվել են Արցախի ՊԲ նախկին հրամանատարի Toyota Land Cruiser-ն ու Toyota Camry-ն

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում բախվել են Toyota Land Cruiser և վրացական համարանիշներով Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները։ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ 

Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ Toyota Land Cruiser-ի վարորդը եղել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը։ 

Դեպքի վայրում է նաև արցախցի գեներալ Սամվել Օգանովսկին։