Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, համաձայն որի՝ նախատեսվում է ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարների վճարումները 2023 թ. hունվարի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ 2024 թ.` մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում իրականացնել անկանխիկ եղանակով:
Նախագծին կողմ քվեարկեց 69, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 22 պատգամավոր։