Հասարակություն

Պետական ծառայողների աշխատավարձերը կավելանան

2023 թվականին կավելանան պետական ծառայողների աշխատավարձերը։

Ինչպես տեղեկացրել է ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը. «Դա տեղի կունենա նվազագույն աշխատավարձի փոխկապակցված բազային աշխատավարձի չափը բարձրացնելու և ներկայում սահմանված 66,1 հազար դրամը 83,2 հազար դրամ սահմանելու արդյունքում։ Նշված նպատակով բյուջետային հատկացումները 2023 թվականին ավելացվել են 21 միլիարդ դրամով»։