ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ներկայացնելով 2023թ. պետական բյուջեի նախագիծը, անդրադարձել է պաշտպանական ոլորտի ծախսերին։
Նախարարի խոսքով. «Դրանք 2023 թվականին կազմելու են 506 մլրդ դրամ կամ 35 տոկոսով գերազանցելու են 2022 թ․ ճշտված բյուջեով սահմանված ծախսերը»։
Խաչատրյանը խոսել է նաև սոցիալական ոլորտի ծախսերի մասին՝ ընդգծելով, որ դրանք կկազմեն 648 միլիարդ դրամ. «Նախատեսվում է, որ տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքներին ուղղվող կապիտալ ծախսերի մակարդակը 2023-ին գերազանցելու է 267 մլրդ դրամը»։