Հասարակություն

2023թ. պաշտպանական ծախսերը 35 տոկոսով գերազանցելու են այս տարվա բյուջեով սահմանվածը

2023թ. պաշտպանական ծախսերը 35 տոկոսով գերազանցելու են այս տարվա բյուջեով սահմանվածը

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ներկայացնելով 2023թ. պետական բյուջեի նախագիծը, անդրադարձել է պաշտպանական ոլորտի ծախսերին։ 

Նախարարի խոսքով. «Դրանք 2023 թվականին կազմելու են 506 մլրդ դրամ կամ 35 տոկոսով գերազանցելու են 2022 թ․ ճշտված բյուջեով սահմանված ծախսերը»։

Խաչատրյանը խոսել է նաև սոցիալական ոլորտի ծախսերի մասին՝ ընդգծելով, որ դրանք կկազմեն 648 միլիարդ դրամ. «Նախատեսվում է, որ տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքներին ուղղվող կապիտալ ծախսերի մակարդակը 2023-ին գերազանցելու է 267 մլրդ դրամը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական