Հասարակություն

2024 թվականից քաղաքացիները հայտարարագիր կներկայացնեն

2024 թվականից քաղաքացիները ևս կհայտարարագրեն իրենց եկամուտները։ 2023 թվականի ընթացքում ուժի մեջ կմտնի քաղաքացիների եկամուտների հայտարարագրման օրենսդրական պահանջը:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով. «Հայտարարագրումը հաշվետվողականության և թափանցիկության մշակույթի ձևավորման կարևոր հիմք է: Այս միջոցառումն ունի հատկապես մեծ կարևորություն երկարաժամկետ հատվածում վարքագծային փոփոխությունների առումով»։

Նախատեսվում է, որ հարկային մարմինները կնախապատրաստեն և իրենց հայտնի տեղեկություններով լրացված հարկային հայտարարագրերը կներկայացնեն քաղաքացիների հաստատմանը: