Հասարակություն

Հայաստանում պետք է աշխատեն ԵՄ-ից տեխնոլոգիաներ բերելու վրա. Սուքիասյան

ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանից հետաքրքրվել է, թե ՀՀ տնտեսությունը դրամի արժևորումից որքանո՞վ է օգտվել և որքա՞ն վնաս կրել, և ո՞ր ոլորտների վրա է այն ազդել։

Սուքիասյանը նաև կարծիք է հայտնել, որ Հայաստանում պետք է աշխատեն ԵՄ-ից տեխնոլոգիաներ բերելու վրա։ Ըստ Սուքիասյանի՝ Եվրոպայում բարձրացել է էներգակիրների սակագները. «Շատ արտադրություներ մրցունակ չեն, ՀՀ տարբեր ինստիտուտներ պետք է աշխատեն ԵՄ-ից տեխնոլոգիաներ բերեն»։