Հասարակություն

Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով

Հանրապետության տարածքում նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Նոյեմբերի 17-20-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձանա:

Երևանում նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև։ Նոյեմբերի 17-20-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: