Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023

USD399.31

EUR433.89

RUB4.42

Երևան -3 ℃

Рус Eng

Դադարեցվել է Քոչար-Փափազյան փողոցների խաչմերուկում գործող բենզալցակայանի գործունեությունը

Հասարակություն

15 Նոյեմբերի 2022, 19:57

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Երևանի տարածքային բաժնի մասնագետների կողմից վերահսկողություն է իրականացվել Երևանի Հ․ Քոչար-Վ․ Փափազյան փողոցների խաչմերուկում գործող «ՏԻՏԱՆ ՕԻԼ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանում՝ հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառում իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ։
 
Արդյունքում պարզվել է, որ «ՏԻՏԱՆ ՕԻԼ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանը շահագործվում է հեղուկ վառելիքի պահպանման վերգետնյա տարողություններով, որով էլ խախտված են ՀՀՇՆ 30-01-2014 թ. կետ 307-ի պահանջները, մասնավորապես՝ բնակավայրերում ավտոմոբիլների հեղուկ վառելանյութի լիցքավորման կայանները պետք է նախատեսել միայն հեղուկ վառելիքի պահման ստորգետնյա պահեստարաններով։
 
Բացի դրանից՝ բենզալցակայանում հայտնաբերվել են նաև այլ խախտումներ, որոնց առկայությամբ պայմանավորված՝ տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է «ՏԻՏԱՆ ՕԻԼ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանի հետագա շահագործման դադարեցման որոշում։
 
Տնտեսվարողի առջև պահանջ է դրվել որոշման ստացման պահից սկսած՝ 2 օրվա ընթացքում ամբողջությամբ դատարկել և չեզոքացնել պահեստարաններում առկա վառելիքը՝ մինչև համապատասխան փորձաքննություն անցկացնելը և դրական եզրակացություն ստանալը։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը