Հասարակություն

Ոստիկանները բերման են ենթարկել հոր հրացանով շրջող 17-ամյա մի պատանուն

Նոյեմբերի 14-ին ոստիկանության Արտաշատի բաժնում ստացվել էր հավաստի տեղեկություն, որ Արտաշատ քաղաքի մի շենքի մոտակայքում քաղաքացին շրջում է զենքը ձեռքին:
Ձեռնարկած միջոցառումների արդյունքում նշված վայրից, օդաճնշիչ հրացանով հանդերձ, բաժին ներկայացվեց արտաշատցի 17-ամյա մի պատանի:

Հայտնաբերված հրացանի վերաբերյալ տղան հայտնեց, որ այն պատկանում է հորը: Նաև հայտնել է, որ ինքը հրացանը վերցրել է ավտոտնակից առանց հորը տեղեկացնելու:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են: