Հասարակություն

Կապուղիների խափանման պատճառով առկա է ինտերնետ հասանելիության խնդիր

Team Telecom Armenia-ից տեղեկացնում են, որ Վրաստանի տարածքում տեղի ունեցած եվրոպական ուղղության հիմնական և պահեստային կապուղիների խափանման պատճառով առկա է ինտերնետ հասանելիության խնդիր։

«Տեղեկացնում ենք, որ Վրաստանի տարածքում տեղի ունեցած եվրոպական ուղղության հիմնական և պահեստային կապուղիների խափանման պատճառով առկա է ինտերնետ հասանելիության խնդիր։

Վրաստանի մեր գործընկերներն իրականացնում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար: 

Նշենք, որ ձայնային ծառայությունները հասանելի են:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար»,- նշված է նրանց հաղորդագրության մեջ: