Երկուշաբթի, 5 Դեկտեմբերի 2022

USD394.69

EUR409.81

RUB6.02

Рус Eng

«Պատիվ ունեմ» խմբակցությունը երբևէ չի էլ դադարեցրել խորհրդարանական աշխատանքը. Մամիջանյան

Քաղաքական

15 Նոյեմբերի, 15:25

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, անդրադառնալով ԱԺ նիստերին կրկին մասնակցելու իրենց որոշմանը, հայտարարել է, թե փողոցային պայքարը և խորհրդարանական աշխատանքն իրար բացառող գործընթացներ չեն։

Նրա խոսքով. «Մենք թույլ չենք տա, որպեսզի հակահայկական այս կամ այն զարգացումները կանխելու, իրացնելու գործիքներ չունենանք, ուստի խորհրդարանական ընդդիմությունը, մասնավորապես, «Պատիվ ունեմ» խմբակցությունը երբևէ չի էլ դադարեցրել խորհրդարանական աշխատանքը»։ 

Միաժամանակ, Մամիջանյանը վստահեցրել է, որ իրենց գործողությունները սպասեցնել չեն տա, և քաղաքացիները կգնահատեն դրանք։

Մամիջանյանը նաև հավելել է, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը վաղը չի մասնակցի կառավարության հետ հարցուպատասխանին։

Արման Գալոյան

Հարսները պատրաստ են նստել, իսկ Սաղաթելյանը՝ վազել

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան